Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են եղել նաև այլ ակումբներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով բացի «Ռոմա»-ից հետաքրքրված եղել են նաև այլ ակումբներ:

««Արսենալ»-ում մարզչի փոփոխությունն իր ազդեցությունն ունեցավ իմ հեռանալու վրա, քանի որ այնտեղ էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ: Գուցե իմ խաղային փիլիսոփայությունը չէր համապատասխանում Էմերիի փիլիսոփայությանը: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է: Կարևորն այն է, որ ես իմ երազանքին հասել եմ՝ խաղացել եմ Անգլիայի առաջնությունում»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք այլ ակումբներ ևս հետաքրքրություն ունեին իր տեղափոխության հարցում, կիսապաշտպանը շեշտեց, որ այլ թիմեր կային որոնք միայն հետաքրքրվել են, բայց ավելին չի եղել: «Ուրախ եմ, որ «Ռոմա»-ն ավելի մեծ ցանկություն ուներ ինձ տեսնելու իր կազմում, ես էլ իմ հերթին ուրախ եմ այնտեղ խաղալու համար»,-եզրափակեց նա:

Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

դիտվել է 69880 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից