Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


ԱՄՆ-ն Հայաստանին 84 մլն դոլար է կհատկացնի

ՀՀ կառավարության հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ֆինանսական օգնություն տրամադրելու մասին համաձայնագրում փոփոխությունների նախագիծը, որով սկզբնական թիվն աճել է:

«Փոփոխությունները վերաբերում են գործող համաձայնագրին, որով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող գումարը կազմում է 80 միլիոն 704 հազար դոլար։ Առաջարկվում է 3 մլն 700 հազար դոլարով ավելացնել ֆինանսական օգնությունը։ Այսպիսով, համաձայնագրում կատարված փոփոխություններից հետո ԱՄՆ-ի ֆինանսական օգնության ընդհանուր գումարը Հայաստանի կառավարությանը կկազմի 84 մլն 404 հազար դոլար»,- հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցությունը կբաշխվի երկու ուղղություններով՝ տնտեսական աճ (աճի մակրոտնտեսական հիմքեր, առևտուր և ներդրումներ, ֆինանսական հատված, մասնավոր հատվածի մրցունակություն, ենթակառուցվածք, շրջակա միջավայր), ինչպես նաև սոցիալական սեկտոր (առողջապահություն, կրթություն, քաղաքացիների սոցիալական պաշտպանություն ռիսկի գոտում):

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5411 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից