Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


Տիգրան Սարգսյանը վերադառնո՞ւմ է

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։

Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչեւ 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։

Ըստ տեղեկությունների, ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։ Թերթին հայտնի են դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել եւ շտկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14049 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից