Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


«Դե ինչ, կատարվեց այն, ինչը սպասվում էր․ Պուտինը կգա Երևան»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե ինչ, կատարվեց այն, ինչը սպասվում էր․


– Պուտինը կգա Երևան,

– Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին:

Սակայն մի խնդիր ունի, հիմա ինչպես է օրակարգ ձևավորելու, ինչպես է հանրությանը հակամարտող հատվածների բաժանելու, ում է մեղադրելու իր անհաջողությունների համար, դեռ պարզ չի, իսկ դա իր միակ ռեսուրսն է։

Մնաց Ամուլսարի տակից էլ դուրս գա, ինչը շատ դժվար գործ է։

Անցումային արդարադատության, վեթինգի փուչիկները պայթելուց հետո հանրությանը սկսելու են զբաղեցնել Ընտրական Օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և սահմանադրության փոփոխություններով, որ լրահոսը լցնել «նորություններով» ու «գործ անելու» պատրանք ստեղծեն, բայց կարծես թե հանրությունն արդեն մի քիչ կենցաղային նորությունների է սպասում, օրենսդրական «փոփոխություններից» արդեն հոգնել է։


Հ․Գ․ Այդ օրենսդրական փոփոխությունները պետք են, բայց մի պայմանով, որ դա էլ չվարկաբեկեն, մեկ էլ միայն դրանով զբաղվել չեն կարող, մի քիչ էլ կոնկրետ գործ պետք է անեն»։

 

դիտվել է 65264 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից