Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Հայաստանի ամերիկյան առևտրի պալատը դիմել է Փաշինյանին.«ՌուսԱրմԻնֆո»

Հայաստանի ամերիկյան առևտրի պալատը՝ «AmCham»-ը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասված է.

«AmCham» հիմնադրվել է Հայաստանում 2000 թվականին և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր կազմակերպությունների շահերը:

Նամակում նշվում է, որ «AmCham» -ը տարակուսանք է հայտնում, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող ծրագիրն այսօրվա դրությամբ միակն է այդ ոլորտում, «որին պարտադրվել է երեք աուդիտ, իսկ ծրագրի տարածք տանող ճանապարհը շարունակում է ապօրինի արգելափակվել ավելի քան մեկ տարի»: Եւ ավելին, քննարկվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության ևս մեկ գնահատման անցկացման անհրաժեշտությունը:

«AmCham»-ի կարծիքով՝ պետության կողմից առաջադրվող բոլոր պահանջները պետք է հավասարաչափ և արդար կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ:
«Սա հատկապես կարևոր է ձեր կողմից օրերս հնչեցրած հայտարարության համատեքստում, որտեղ դուք խոսում էիք այն մասին, որ «Լիդիան Արմենիա»-ի դեմ արշավը կազմակերպել և ֆինանավորել են կոնկրետ բիզնես նպատակներ հետապնդող շահագրգիռ կողմերը: Դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և մենք հույս ունենք, որ այդ պնդումները պատշաճկերպով կհետաքննվեն»,- ընդգծվում է նամակում:

«AmCham»-ը կարծում է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ բացասական ազդակներ է ուղղում պոտենցիալ ներդրողների և Հայաստանը դարձնում է ներդրումների համար ոչ գրավիչ երկրի:

Ամուլսարի հանքը Հայաստանում ոսկու պաշարներով երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրը փոխանցվել է «Lydian International» միջազգային ընկերության կառավարմանը: Արդեն կես տարուց ավելի է, ինչ հանքիաշխատանքը դադարեցվել է Հայաստանիիշխանությունների նախաձեռնությամբ, մինչև հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատականստանալը:

Հանքավայրի շահագործման հակառակորդները պարբերաբար հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կկործանի Ջերմուկ առողջարանը, իսկ հեռանկարում կարող է լայնածավալ էկոլոգիական աղետ առաջացնել անդառնալի հետևանքներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 8385 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից