Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Օգոստոս / 2020


Դպրոցում առարկաներն ավելանալու են

«Ժամաքանակների փոփոխություն, որպես այդպիսին, չի լինում, ու ասել, որ կրճատվելու են ուսուցիչների հաստիքները, նման պնդում չենք կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

Ինչ վերաբերում է առարկաներին, ապա, նրա փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:

Նախատեսվում է, որ վերանայման գործընթացը կներառի հետևյալ ուսումնական բնագավառները՝ հայոց լեզու, գրականություն, հասարակական գիտություններ (հասարակագիտություն, հայոց պատմություն, եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, նորագույն պատմություն), օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն), արվեստ (երաժշտություն, կերպարվեստ), ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, առողջ ապրելակերպ, շախմատ, ՆԶՊ) ոլորտներին:

Ծրագրի փորձագետ Արտաշես Թորոսյանի փոխանցմամբ՝ ինտեգրված առարկաներն են ավելանում՝ բնություն, բնագիտություն, հասարակություն:

«Օրինակ՝ ավագ դպրոցի մասով լրացվելու է պակասող առարկաների թիվը, բնագիտական հոսքում հումանիտար, հասարակություն առարկան է ավելանում, որտեղ նախագծերի միջոցով աշակերտներն ուսումնասիրելու են հասարակական նյութը, որն առաջ հասարակագիտություն, պատմություն և այլ առարկաների միջոցով էր դասավանդվում, իսկ հումանիտար հոսքում, օրինակ, բնագիտություն առարկան կրկին նախագծերի մասով է ուսումնասիրվելու:

5-6-րդ դասարաններում կարևոր է աշակերտների փորձառությունը, այսինքն՝ այն գիտությունները, որ ուսումնասիրելու են 7-9-րդ դասարաններում, դրանց փորձերը տարիքին համապատասխան իրականացվելու են 5-6-րդ դասարաններում՝ բնագիտություն առարկայի շրջանակներում: Աշակերտները ծանոթանալու են տարբեր երևույթների, կատարելու են տարբեր հետազոտություններ, փորձեր, հետո երբ գիտությունն ուսումնասիրեն՝ ավելի հեշտությամբ կընկալեն»,- նշեց Արտաշես Թորոսյանը:

168.am–ի հարցին՝ մասնագետները բարձրաձայնում են էկոլոգիա և արտակարգ իրավիճակներ առարկաների կարևորության մասին, դրանք լինելո՞ւ են նոր առարկաների ցանկում, ծրագրի փորձագետ Գագիկ Մելիքյանը պատասխանեց.

«Ամբողջ աշխարհի մանկավարժության մոտեցմամբ՝ պետք է հնարավորինս քիչ առարկաներով որակյալ ներկայացնել կրթության բովանդակությունը: Երբ որ մենք մեր ուսումնական պլանը համադրում ենք այլ երկրների հետ, տեսնում ենք, որ մեզ մոտ մասնատվածությունը չափից ավելի է: Այսինքն, ինտեգրման գաղափարը մեզ մոտ դեռևս ամբողջովին լուծված չէ: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ամեն կարևոր բանի առանձին առարկայի տեսք տալ, կոստյում հագցնել, այլ հակառակը: Ձեր նշած էկոլոգիան, բնապահպանական խնդիրները հիանալի ինտեգրվում են տարբեր առարկաների մեջ, առաջին հերթին՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն: Անվտանգ կենսագործունեությունն էլ կարելի է հաջողությամբ ինտեգրել այլ առարկայի հետ: Սա է մեր մոտեցումը»:

Առավել մանրամասն՝ ում 

դիտվել է 28040 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից