Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Օգոստոս / 2020


Հիվանդին լավագույնս օգնելու համար անհրաժեշտ է նրան լսել. Նարեկ Գարուկյան

Yelaket.am\Ելակետ լրատվական-ը և «Medifield» ամսագիրը  համատեղ  մեկնարկել են ԱՄՆ-ում բնակվող հայ հաջողակ անձանց և նրանց գործունեության մասին հարցազրույների շարք:

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=53804&l=am

 

«Medifield» ամսագրի զրուցակիցը  ոտքի և ոտնաթաթի վիրաբույժ Նարեկ Գարուկյանն է:

Վիրաբույժն Ամերիկա է տեղափոխվել տասը տարեկանում: Ավարտելով բժշկական համալսարանը՝ սկսել է իր բժշկական գործունեությունը:

Երկար տարիներ աշխատել է ամենատարբեր հիվանդանոցներում և կլինիկաներում, որից հետո հիմնել է իր կլինիկան:

«Իմ կլինիկայի բացումը ավելի երկար տևեց, քան նախատեսվում էր, որովհետև ես ուզում էի ստեղծել մի կառույց, որը կկարողանա առաջարկել որակյալ սպասարկում, ծառայություններ և բուժման նոր մեթոդներ:
Ինձ համար շատ կարևոր է լավ և ճիշտ սպասարկումը: Առողջապահական ոլորտում հիվանդին լավագույնս օգնելու համար անհրաժեշտ է նրան լսել:

Շատ հաճախ հիվանդին մանրակրկիտ չեն լսում, որն էլ բացասաբար է ազդում ճիշտ բուժման վրա: Լինում են դեպքեր, երբ հիվանդը գալիս է վատ տրամադրվածությամբ, որովհետև մի քանի բժշկի այցից հետո խնդիրը չի անցել և ինքն էլ հուսահատվել է:

Մենք մանրակրկիտ լսում ենք հիվանդի գանգատները և եթե հասկանում ենք, որ մեր կլինիկայում հնարավոր է անհրաժեշտ բուժծառայությունը տրամադրել, ամեն բան անում ենք անձին օգնելու և բուժելու համար, իսկ եթե՝ ոչ, ուղղորդում ենք այն հիվանդնոց-կլինիկա կամ մասնագետի մոտ, որոնք կկարողանան բուժել»,- շեշտում է պրն. Գարուկյանն ու նշում այն ծառայությունները, որոնք մատուցվում են կլինիկայում:
«Մեր կլինիկան մատուցում է այն բոլոր ծառայությունները, որոնք վերաբերում են ոտքի խնդիրներին: Թե՛ այն հիվանդութունները, որոնց վիրաբուժական միջամտություն չեն պահանջում, թե՛ այն կոսմետիկ փոփոխությունները(օր.՝ հարթաթություն), որոնք արվում են վիրահատական միջամտությամբ՝ կատարվում են մեր կլինիկայում։

 

Առաջարկվող բուժման յուրահատուկ մեթոդներից մեկը հատուկ եղանակով վերքերի բուժումն է: Այս մեթոդից հիմականում օգտվում են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, որոնց վերքերը ուշ են անցնում կամ չեն անցնում:

Տարբեր հիվանդությունների հետևանքով մարդիկ ունենում են ուժեղ ցավեր ոտքերի հատվածում, որոնք ևս բուժվում են նորարական մեթոդներով:

Օրինակ՝ նյարդային հիվանդությունների դեպքում, մաշկը ուղարկվում է հետազոտության, որից պարզ է դառնում, թե որքան է պակաս անհրաժեշտ նյարդյաին բջիջների քանակը:

Բուժման մեթոդները և մատուցվող ծառայությունները շատ են, բայց այս ամենին զուգահեռ շատ կարևոր է նաևհիվանդի վստահությունն իմ և կլինիկայի հանդեպ, որն օգնում է հանգիստ աշխատել և ճիշտ մասնագետներ ներառելով հասնել վերջնական արդյունքին»,- զրույցն ամփոփելով բժիշկ Գարուկյանը՝ առողջություն մաղթեց բոլոր հիվանդներին:

դիտվել է 7037 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից