Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Սեպտեմբեր / 2020


Ավանում 33–ամյա երիտասարդը 4-րդ հարկի պատշգամբից իրեն ցած է նետել և մահացել

Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Օգոստոսի 26-ին ժամը 11.30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ավան վարչական շրջանում գտնվող Դուրյան թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 33–ամյա Վահե Ն-ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.11.10-ին Վահե Ն-ն իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:


Ըստ բժշկի տեղեկանքի վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքից մեկ օր անց Վահե Ն-ն հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

դիտվել է 29918 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից