Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Հայկական «Թումո»-ն՝ Ղազախստանի մայրաքաղաքում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կենտրոնի պատվիրակությունը այցելել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների համար:


«Այցի ընթացքում «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը հանդիպել է Զաղախստանի վարչապետ Ասկար Մամինի և կրթության և գիտության նախարար Ռահիմկուլ Այթմագամբետովի հետ»,- հաղորդում է Ղազախստանում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը:


«Թումո»-ի ղեկավարության ևն «Կասիմկոր» ՊՈԱԿ-ի մասնավոր կրթությամբ զբաղվող ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության համաձայնագիր: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանի դեսպանատուն և մի շարք կրթական հաստատություններ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Աժգային ժողովի հայ-ղազախական բարեկամության խմբի անդամ Անուշ Բեղլոյանը հայտարարել է, որ Ղազախստանի կառավարությունը շահագրգրռված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կենտրոնի բացման հարցում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 2250 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից