Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Օգոստոս / 2020


Երևանի պետական բժշկական համալսարանը հաղթել է հնդկական մրցույթում

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն արտասահմանյան բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Մրցանակը ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահ Դալջեթ Սինգու Չաուխանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին հանդիսավոր կերպով հանձնել է Հնդկաստանում հայտնի դերասան Ջեքի Շրոֆը:

Ուսանողների թիվը Հնդկաստանից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այլ արտասահմանցի ուսանողների համեմատ, գերիշխող է նրանց ավելի քան 600-ը։

Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ԵՊԲՀ-ն օտարերկրյա բժշկական շրջանավարտների համար քննությունների արդյունքների վիճակագրության համաձայն (Foreign Medical Graduates Examination-FMGE) առաջատարների թվում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի առաջատար բուհերի վարկանիշը, որտեղ Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) գտնվում է 151-ի եւ 160-ի միջև:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5298 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից