Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Չէի ցանկանա, որ իմ երկրի ապագան լիներ նույնքան նեխած որքան ներկան է․ Անահիտ Մութաֆյան

Չէի ցանկանա, որ իմ երկրի ապագան լիներ նույնքան նեխած որքան ներկան է․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Մութաֆյանը։

Կրկին Մարիամ Փաշինյանը։ Մարիամ սիրելիս, որքան էլ դեմ լինեմ հորդ իշխանությանը, որքան էլ դեմ լինեմ նրա երևան բերած բարքերին՝ որոնց դեմ դու այսօր պայքարում ես այդուհանդերձ ես քեզ ընդունում եմ որպես իմ երկրի ապագա և չէի ցանկանա, որ իմ երկրի ապագան լիներ նույնքան նեխած որքան ներկան է։ Դրա համար Մարիամ ջան զերծ պահիր քեզ քաղաքականությունից, իսկ եթե մտնում ես մի նեղվիր վիրավորանքներից այդ կուլտուրան մեր իրականություն բերեց հայրդ, նա սովորեցրեց քաղաքացիներին հայհոյել իշխանությանը, նա սովորեցրեց ու իրավունք տվեց հայհոյել կանանց ու դեռատի աղջիկներին։ Մարիամ այն վիրավորանքները որոնք մենք ենք ստանում այս մեկ ու կես տարվա ընթացքում այլակարծության համար քո հայրը իր ընդիմադիր եղած ժամանակ կերազեր նույնիսկ դրա կեսը ստանար որպես ընդիմադիր։ Մարիամ այս ատելությունը քո ընտանիքի եփած ապուրն է՝ որը այսօր բաժին հասավ քեզ։ Ուրեմն, երբ հայրիկիդ եփած ապուրը այրում է բերանդ ուրիշներին մի մեղադրի, հայրիկին գրկիր ու ականջին փսփսա, որ եկել է սեփական եփած ապուրը ուտելու ժամանակը։

դիտվել է 35237 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից