Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


Արտահերթ ընտրություն. բումերանգի էֆեկտը

Lragir.am-ը գրում է․ Կբերի՞ Ամուլսարի խնդիրը իշխանության ճամբարի պառակտման, տրոհման եւ ընդհուպ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորման անհրաժեշտության: Համացանցում արդեն իսկ քննարկվում են այդօրինակ սցենարներ եւ դրանց տանող ճանապարհներ, ինչի հիմքն այն է, որ Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը դեմ են նաեւ Իմ քայլը խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ:


Ըստ այդմ, եթե առաջանա խորհրդարանական մեծամասնության ճգնաժամ, դա բնականաբար կառաջացնի քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծման տարբերակ կարող է մնալ արտահերթ ընտրությունը:

Մնում է հասկանալ՝ Ամուլսարի հարցն ա՞յն է, որը կբերի, կհասունացնի այդ սցենարը, թե՞ իրավիճակի այդօրինակ զարգացման շուրջ դիտարկումները չափազանցություն են, երեւակայություն, կամ ցանկալին իրականության տեղ մատուցելու ջանք: Հնարավոր է բոլորը միասին, որովհետեւ խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում շահագրգռված են գործնականում բոլոր քաղաքական ուժերը՝ կառավարող ուժից բացի, եւ ամենեւին զարմանալի չի լինի, եթե այդ ուժերը փորձեն Ամուլսարի խնդիրը դիտարկել ընդհանուր շահի սպասարկման ամենահարմար պահ:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո եւս մեկ հնարավոր արտահերթ ընտրության մասին բաց տեքստով խոսում էր երկու ուժ՝ Սասնա ծռեր կուսակցությունը, որի հետ ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով ունեցավ նաեւ հեռակա բանավեճ, եւ Ռոբերտ Քոչարյանը, որն իր տարբեր հարցազրույցներում եւս Հայաստանում իբրեւ սցենար ներկայացրել է արտահերթ ընտրության անխուսափելիությունը:

Հետաքրքիր է այն, որ թեման զուգահեռ շոշափվում է նաեւ ռուսական տեղեկատվական դաշտում եւ մասնավորապես Ռեգնում տխրահռչակ տիրույթում, ինչը եւս հասկանալի է: Հայաստանում Ամուլսարի դիլեման ամենեւին առանցքայինն ու ամենան չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից կամ ինչպես փորձ են անում ներկայացնել տարբեր շրջանակներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 10345 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից