Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Փաշինյանն ունի 2 ճանապարհ․ ի՞նչ է առաջարկում քաղաքագետը

«Ամուլսարի խնդիրը նոր չէ,այդ խնդիրի մասին խոսում են մի քանի տարի»,- Yelaket.am-ի հետ զրույցում նշեց քազաքագետ Գագիկ Համբարյանը:

«Պետք չէ մոռանալ, որ հենց իր նախաձեռնությամբ, ինքը չթաքցրեց էլ, որ հենց իր նախաձեռնությամբ է հարուցվել քրեական գործ, ինքը չթաքցրեց,որ իր գործունեության արդյունքում է, որ Ամուլսարում 1 տարի որևէ գործունեություն չի կատարվել»,- ասում է Համբարյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը և նրա շատ կողմնակիցներ մշտապես հայտարարել են, որ Ամուլսարը աղետ է Հայաստանի համար, Ամուլսարի հանքի շահագործման համար տրված թույլտվությունը կեղծիք է, այժմ պարզվում է՝ ոչ մի վտանգ էլ չկա:


Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 360 աստիճանով հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:


«Իր շրջապատի ներկայացուցիչներից բազմաթիվ պաշտոնյաններ, այդ թվում նաև ԱԺ-ից պատգամավորներ, կառավարության անդամներ բացահայտ հայտարարում էին, որ այդ եզրակացությունը, տրված լիբանանյան ընկերության կողմից, իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Խնդիրը հետևյալն է, ինքս որպես ՀՀ քաղաքացի ընդամենը 1 արտահայտությամբ կարող եմ բնութագրել Փաշինյանի գործունեությունը՝ ինքը և իր կառավարությունը սխալ էին, նախկինները՝ ճիշտ»,- փաստում է քաղաքագետը:


Նա նշում է, որ եթե ինքը իր գործունեության 1 տարվա ընթացքում հակաամուլսարյանդիրքորոշում է ունեցել, ապա այսօր էլ պետք է ունենա, իսկ այժմ ստացվում է, որ նա ընդիմադիր գործչից վարչապետ դառնալուց հետո փոխում է իր կարծիքը:

Հարցին՝ ինչի կարող է հանգեցնել ժողովրդի մի մասի հակակրանքը դեպի Փաշինյանը Համբարյանը նշում է. «Սրանով է պայմանավորված այն, որ վերջին օրերի դեպքերից հետո նրա հանդեպ հակակրանքը որոշ մասայի, այդ թվում նրան երկրպագող մասայի մոտ շատ նորմալ է, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Թեկուզ նույն Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցած դեպքերը, երբ ոստիկանությունը ուժ կիրառեց, այո, հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև մարդկանց հայտարարել , որ դուք եք հարցեր լուծողը, իսկ հետագայում ցույց տալ, որ դա այդպես չէ, հենց ինքն է հարցեր լուծողը դրան էլ բերելու էր:
Շատ նորմալ է նաև ԱԺ-ի և Բաղրամյան պողոտայի այգիների փակումը, շատ նորմալ է, հենց այդպես էլ պետք է լիներ»:


Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանն ունի 2 ճանապարհ՝ կամ պետք է ուղիղ եթերով հայտարարի, որ սխալ էր կամ երկրում կհաստատվի տարրական դիկտատուրա:
«Փողոցային ժողովրդավարությունը, որը Փաշինյանը փորձում էր ներդնել Հայաստանում ժողովրդավարական երկրների կողմից մերժված քաղաքական համակարգ է:Դրա հետևանքը դուք տեսնում եք, այսինքն՝ անգամ 50-60 հոգանոց խմբերը կարող են իրեն ժողովուրդ համարել և փակել Երևանի կենտրոնական պողոտաները կամ փակել միջպետական ճանապարհները: Պարոն Փաշինյանը պետք է պատմության դասերը շատ լավ սովորի, ինքը ունիակալ երևութ չէ»


Համբարյանը նշում է, որ հեղափոխությունը չի ավարտվել, ինչի մասին շատ լավ գիտի անգամ Փաշինյանը: Ընդհամենը ավարտել է հեղափոխության առաջին փուլը ԱԺ-ի արտահերթ ընտրություններով:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը 

դիտվել է 117588 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից