Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Հոկտեմբեր / 2020


Խաչատուրյան քույրերը բռնության են ենթարկվել.Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է հոր մեղքը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պարզել է, որ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի կողմից երկարամյա պարբերաբար ծաղրուծանակի և բռնության մասին Խաչատուրյան քույրերի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը: Այս մասին հայտնում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:


«Քննիչները հաստատել են երկար տարիների սիստեմատիիկ խոշտանգումներն ու սեռական ոտնձգությունները: Հաստատվել են աղջիկների ցուցմունքներից սարսափազդու փաստեր: Նրանց հոգեկան և ֆիզիկական առողջությանը երկար ժամանակ վնաս է հասցվել, իսկ կյանքը վտանգի է ենթարկվել»,- ասել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Պարշինը:


Պաշտպանի խոսքով՝ ՔԿ-ն կասկածյալի մահվան պատճառով չի հարուցել քրեական գործ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ: Ըստ Ռուսական օրենսդրության՝ մահացածի նկատմամաբ գործի հարուցումը հնարավոր է միայն նրա արդարացման համար հարազատների բողոքարկման դեպքում:

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղու տներից մեկում: Հետաքննության վարկածով ՝ Քրիստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատուրյան քույրերը սպանել են իրենց հորը ՝ Միխայիլ Խաչատրյանին, որին մեղադրում են սիստեմատիկ բռնության մեջ։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 6057 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից