Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Սարգսյանը Մանչեսթերի նախագահի հետ քննարկել է Հայաստանում կատարված ներդրումները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ և համաշխարհային խոշորագույն ներդրումային ընկերության՝ Mubadala Investment Company-ի ղեկավար Հալդուն Խալիֆա Ալ-Մուբարաքի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Mubadala ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Mubadala ներդրումային ընկերությունը հիմնականում աշխատում է բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում»,- հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նշվում է նաև, որ Խալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել The City Football Group հոլդինգի գործունեությունը, որին պատկանում է «Մանչեսթեր Սիթի» ակումբը: Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ Նախագահը ծանոթացել է նաև Մանչեսթերի քաղաքային ակադեմիային, ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին: Ալ Մուբարաքի հրավերով Արմեն Սարգսյանը դիտել է «Մանչեսթեր Սիթի»- «Տոտենհեմ» հանդիպումը «Էթիհադ» մարզադաշտում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 12035 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից