Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


«Պոբեդա»-ի հայտարարությունը ավիապատահարի մասին

Նախօրեին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերության Boeing-738 ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին, գրումէ «Ռուս ԱրմԻնֆո»-ն:

Հայտարարության մեջ նշվել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել «Շիրակ» օդանավակայանում, հարվածել է պոչային հատվածին և ստացել ֆյուզելյաժի վնասվածք:

Ինչպես հայտնում են ռուսական կայքերը՝ «Պոբեդա» ավիաընկերությունը հերքել է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքը՝ հայտարարելով, որ ինքնաթիռն անդրադարձել է երկրորդ շրջան մեկնելիս պոչային հինգերորդ գոտուն, որը նախատեսված է ֆյուզելյաժի պաշտպանության համար
«Ինքնաթիռը երկրորդ պտույտն է կատարել:Վայրէջքն արդեն այն բանից հետո, երբ նա վերադարձավ,, նորմալ էր։Հիմա պարզում ենք, թե ինչու է հրամանատարը նման որոշում կայացրել։ Բայց հենց այնպես նման որոշումներ չեն ընդունվում, ուրեմն դրա համար ծանրակշիռ պատճառներ են եղել»,- ասել է ավիափոխադրողի մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովը:

«Շիրակ» օդանավակայանում Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Գյումրիից Մոսկվա հետադարձ չվերթը երեքշաբթի առավոտյան իրականացրել է Մոսկվայից ժամանած «Պոբեդա» ռեզերվային ինքնաթիռը։ Հայաստան են ժամանել նաև ավիամեխանիկները, որոնք զննումներ կիրականացնեն:

Ավելի շուտ տարածվել էին լուրեր այն մասին, որ օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել է 173 ուղևոր։

Նյութին աղբյուրը

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 11801 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից