Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը սկանդալի կենտրոնում

«Тверской» փողոցում գտնվող մոսկովյան խանութն ու «Արմենիա» ռեստորանը հայտնվել են սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հուլիսի 27-ին դատի են տվել հաստատության անմիջական հարևանությամբ անցկացված «արդար ընտրությունների համար» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է «ՌուսԱրմԻնֆո» կայքը:

Գործարարները հանրահավաքի կազմակերպիչներից պահանջում են 550 հազար ռուբլու վնասի փոխհատուցում։ Իրենց հայցը նրանք պատճառաբանել են նրանով, որ բողոքի ակցիաների օրը ստիպված են եղել փակել շենքը։

Ինչպես գրում է կայքը՝ «Արմենիա»-ի ներկայացրած հայցի մասին տեղեկատվության հայտնվելուց անմիջապես հետո ակտիվիստները և համակիրները սկսել են բոյկոտել շենքը։ Ռուս ռեժիսոր-վավերագրող Վիտալի Մանսկին հայտարարել է, որ այլևս երբեք չի օգտվի այն խանութի ծառայություններից, որը նախկինում հաճախ է այցելել:

«Շատ եմ ուզում, որ սեփականատերերը իսկապես զգան, թե ինչ է իրականում բաց թողնված օգուտը։ Հուսով եմ, որ միայն ես այդպես չեմ վարվի այդ գործարարների նկատմամբ» - գրել է Մանսկին ֆեյբուքյանի իր էջում։

Վավերագրողին աջակցել են նաև սոցիալական ցանցի մյուս օգտատերերը, որոնք խանութի էջում բացասական արձագանքներ են թողել և իրենց քվեարկությամբ իջեցրել վարկանիշը մինչև երկու միավոր: «Արմենիա» - ի վարկանիշը տուժել է նաև «Tripadvisor» ճանապարհորդությունների հանրահայտ ռեսուրսից։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյան

դիտվել է 46545 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից