Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Հայաստանի ԱԳՆ՝ Բաքու-Մոսկվա նոտայի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ելույթի շուրջ ստեղծված իրավիճակի պարզաբանմամբ Պյատիգորսկի «Մաշուկ-2019» երիտասարդական համաժողովում, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

«Համաժողովի շրջանակներում Հայաստանի դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերի շուրջ 500 մասնակիցների համար։ Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանից ժամանած մասնակիցներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի համատեքստում դիվանագետը ներկայացրել է կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանի խոսքով՝ ֆորումի ժամանակ Հայաստանի դեսպանի հետ կապված այնտեղ տեղի չեն ունեցել որեւէ միջադեպեր, որոնց մասին հայտարարել են ադրբեջանցիները, եւ որոնք կարող էին պատճառ դառնալ Ադրբեջանի դեսպանատան կողմից Ռուսաստանի ԱԳՆ նոտա ուղղելու համար:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 8358 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից