Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Մխիթարյանը՝ քննադատությունների կենտրոնում.կվաճառեն արդյո՞ք ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի վետերան Նայջել Ուինտերբերնը քննադատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը անգլիական Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում, այն բանից հետո, երբ Մխիթարյանը անհաջող խաղ է ցուցադրել: Այս թեմային անդրադարձել են Ռուսական կայքերը:


«Արսենալը պետք է Մխիթարյանին վաճառի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Երբ խաղադաշտ վերադառնան առանցքային խաղացողները, նա կկորցնի տեղը կազմում և գոնե ինչ-որ խաղային ժամանակի հույս կունենա», - Ուինտերբերնի խոսքը մեջբերում է բրիտանական Metro պարբերականը։

«ԱրմՌուսԻնֆո»-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստը հավելել է, որ, իր կարծիքով, Մխիթարյանը հիասթափված է, նրա փոխանցումները ժամանակին չեն, իսկ հարվածները նույնպես չեն ստացվում:

Հայաստանի հավաքականի ավագի խաղը «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել են նաեւ«Արսենալի» շատ երկրպագուներ: Նրանք կարծում են, որ Հենրիխ Մխիթարյանը բավականաչափ լավը չէ իրենց սիրելի թիմում խաղալու համար և խնդրում են ղեկավարությանը վաճառել նրան ։

Ավելի վաղ, անգլիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Արսենալ» (Լոնդոն) ֆուտբոլային ակումբը դիտարկում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վաճառելու հնարավորությունը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 60032 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից