Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


ՀՀ վարչապետը՝ զբոսավար. «ՌուսԱրմԻնֆո»-ի անդրադարձը

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերին, որի ընթացքում վարչապետը ներկայացել է զբոսավարի կերպարով:


Ռուսական կայքն այդ ուղիղ եթերը որակել է որպես «արտասովոր»:


«ՌուսԱրմԻնֆո»-ի փոխանվմամբ՝ Փաշինյանը անգլալեզու զբոսաշրջիկների հետ զբոսնել է երկհարկանի ավտոբուսով ՝ զուգահեռաբար նրանց ներկայացնելով Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերն անգլերենով:

«Սա ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գլուխգործոցներից մեկն է ՝ հանրապետության հրապարակը։ Այստեղ կանգնած էր Լենինի մեծ արձանը, բայց այն քանդվեց ԽՍՀՄ-ի անկումից հետո»,- մեջբերել է կայքը Նիկոլ Փաշինյանի խոսքերը Երևանի Հանրապետության հրապարակի մասին:


Հանրապետության հրապարակից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել է Ազատության հրապարակի և Շահումյանի մասին, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շատրվաններով նորաբաց այգու մասին:

Ավելի վաղ կայքի հետաքրքրությանն էր արժանացել այն փաստը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ աշխատանքի է գնացել հեծանիվով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 9625 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից