Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Օգոստոս / 2020


Ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ ընկերության հաշվապահը նույնպես ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնել էին, որ երկուսն էլ որպես կասկածյալ ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու համար։

«Փաստինֆո»-ին ՔԿ-ից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 8368 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից