Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Մայիս / 2020


Շենգավիթում 15-ամյա պատանու են դանակահարել

Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Եղ.Թադեւոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածել է նույն փողոցի 15-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.55-ին ներկայացվել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն:


Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ դանակահարված պատանին ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 4835 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից