Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020


Թաղմանը ծաղկեպսակ բռնելու շուրջ առաջացած վեճն ավարտվել է դանակահարությամբ

Արարատի մարզի Գինեվետ համայնքում տեղի ունեցած վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Արարատի մարզի Նոր ուղի գյուղում հուղարկավորության ժամանակ անչափահասը ծաղկեպսակ բռնելու վերաբերյալ խոսակցություն է ունեցել տեղի բնակիչների հետ։ 2019թ. փետրվարի 11-ի՝ ժամը 17։00-ի սահմաններում, նրա համագյուղացի Հայկ Մուրադյանը որոշել է հետագա հնարավոր վեճը կանխելու համար անձամբ զրուցել բնակիչների հետ եւ իր հետ տարել է նաեւ անչափահաս տղային։


Նույն օրը՝ երեկոյան, անչափահասի հայրը՝ Արտյոմ Մկրտչյանը, բարկացել է այն մտքից, որ Հայկ Մուրադյանն առանց իր իմացության, որդուն տարել է Նոր Ուղի եւ լուծել նրա խնդիրները։ Այնուհետեւ նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում, Արտյոմ Մկրտչյանը Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կոմիտասի անվան փողոցում հանդիպել է Հայկ Մուրադյանին եւ նշված հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հայկ Մուրադյանն իր մոտ եղած դանակով, դիտավորությամբ 4 անգամ հարվածներ է հասցրել Արտյոմ Մկրտչյանի մարմնի տարբեր հատվածներին։

Հայկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Հայկ Մուրադյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը ուղարկվել է դատարան և մակագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին։

դիտվել է 34388 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից