Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


Վարչապետը հավաքի է հրավիրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ:Նիկոլ Փաշինյանը տեսահեռարձակմամբ դիմեց Լոս Անջելեսի և հարակից շրջանների հայերին՝ հրավիրելով մասնակցել հանդիպմանը:

«Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրը հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ», ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը:


«Այնպես որ, ինձ համար դա սպասված հանդիպում է: Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներ, հույս ունեմ, որ ձեզ համար նույնպես սպասված է: Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին», ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 57144 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից