Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

Պատմական Հայաստանում՝ Սեբաստիա նահանգում գտնվող հայկական եկեղեցին (Թուրքիայի ներկայիս տարածք) կվերականգնվի և կվերածվի թանգարանի։


Ermenihaber-ը տեղեկացնում է, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են վերականգնել Սեբաստիա նահանգի Կյուրին ավանում գտնվող 19-րդ դարի եկեղեցին: Եկեղեցին լքված է և փլուզման եզրին է։


Գյուրունի քաղաքապետ ՆԱՄ Չիֆթչին հայտարարել է, որ տաճարի վերականգնման համար կհատկացվի մոտ 3,7 մլն Թուրքական լիրա՝ ավելի քան 650 հազար ԱՄՆ դոլար։ Պարբերականը նշում է, որ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են։


Նշվում է նաև, որ վերանորոգումից հետո եկեղեցին գործելու է որպես թանգարան ։
Նշենք, որ մինչեւ 1915 թվականը Քյուրինում ապրում էր մոտ 1 550 հայ ընտանիք, իսկ ընտանիքների ընդհանուր թիվը կազմում էր 3 000: Հետագայում հայերը ենթարկվել են բնաջնջման և տեղահանության թուրքական իշխանությունների հրահանգով։


«Вне Строк»-ը գրում է, որ այսօր Թուրքիայի իշխանություններն ակտիվացնում են զբոսաշրջային երթուղիները՝ հաշվի առնելով հայկական ժառանգությունը Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում, քանի որ իրենց ժառանգությունն այդպես էլ չեն ստեղծել, իսկ հին հայկական հուշարձանները, օրինակ՝ Անի քաղաքում, մինչև վերջերս թուրքերն օգտագործել են որպես տանկային թիրախներ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5754 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից