Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


Գյումրին նշում է երիտասարդների օրը

Գյումրիում արդեն 5 տարի է՝ ինչ մեծ շուքով օգոստոսի 12-ին նշում են երիտասարդների միջազգային օրը:

Այս տարի ևս նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ օրը ավելի հետաքրքիր և հիշարժան դարձնելու համար: Նախատեսվող միջոցառումների ու օրվա ընթացքում սպասվող անակնկալների մասին ավելի մանրամասն օգոստոսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին նախաձեռնողերը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները:
Հենց նրանց շնորհիվ 2015 թվականին առաջին անգամ տոնը նշվեց Գյումրիում:


Կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանի խոսքով՝ այս տարի ավելացել է նաև գործընկեր կազմակերպությունների թիվը, իսկ միջոցառումներն ավելի են շատացել: Այս անգամ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը միջոցառումն իրականացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:


Տոնական միջոցառումների մեկնարկը ազդարարվելու է ոչ ֆորմալ՝ չկոնֆերանսով: Ավելի ուշ Գյումրու թատերական հրապարակում շուրջ 100 երիտասարդի մասնակցությամբ տեղի կունենա պարային ֆլեշ մոբ: Սպասվում է նաև բացօթյա համերգ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, որի ընթացքում լինելու է երգի և Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթների արդյունքերի ամփոփում և մրցանակաբաշխություն, իսկ երեկոյան 21:00-ին երիտասարդներն իրենց երազների թռչող լապտներները կարձակեն երկինք՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը:

Նյութիր աղբյուրը Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 1815 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից