Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Տաթևի լեգենդները

Տաթևի վանքը (906 թ.) միջնադարյան Հայաստանի գլխավոր հոգևոր, քաղաքական և մշակութային կենտրոններից է: Իր գոյության ընթացքում նա եղել է ամրոց, նստավայր և համալսարան:
Արդեն 1108 տարի է, ինչ այն վեր է խոյանում Տաթև գյուղից ոչ հեռու գտնվող եռանկյունաձև բարձրավանդակի վրա՝ Սյունքի մարզում: Բազմաթիվ լեգենդներ են հյուսվել վանքի հետ կապված իր երկար պատմության ընթացքում:


Ձեր ուշադրությքանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

 Թևերի մասին

Տաթևի վանքում ավարտելով աշխատանքը՝ վարպետ շինարարաը դիմել է ներքևում գտնվող աշխատողներին՝ խնդրելով բերել 2 տաշեղ, ապա վերցնել է դրանք, համբուրել և ասել.«Օգնիր, Սուրբ, տուր թևեր»:
Չի հացրել ավարտել իր խոսքը, երբ նրա մեջքին թևեր են աճել, և նա անհետ հեռացել է: Իսկ վանքը կոչել են «Տաթև»՝ ի պատիվ վարպետի, ում խնդրանքը լսել էր Աստված:

Հպարտության մասին

Վանքը կառուցող վարպետն ու հոգևորականը, ով ջուր էր տանում դեպի վանք, վիճել են թե
ով ավելի արագ կավարտի իր գործը: Մի քանի օր անց քահանան նկատել է, որ վարպետը շուտով կավարտի շինարարությունը և խորամանկության է գնացել ։
Նա տարածքը, որը պետք է ջրով լցներ, երկար սպիտակ կտորով է ծածկում, այնպես որ հեռավորության վրա քամու տատանումներից ջրվեժի է նմանվում:
Հնարքը աշխատում ՝է. վարպետը, վերջին քարը դնելով, ետ է նայումու հեռվից տեսնում ցած նետվող ջուրը։ Պարտվելու կարողություն չունեցով՝ նա նետվել է վանքի պատերից ու մահացել ։ Առուն հետագայում կոչեցին քահանայի առուն։

 Ճոճվող սյունակի մասին

Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պարսպից ոչ հեռու տեղադրվել է գավազան 8 մետրանոց սյունը, որը պսակված է քարե խաչ – խաչքարով ։
Հնության հանճարեղ ճարտարապետը կարողացել է ճոճվող կոթող ստեղծել։ Շարասյունը հրելով կարելի է այն տեղափոխել։ Դարերով անհայտ էր մնում այդ յուրահատուկ սեյսմոգրաֆի գաղտնիքը, որը վանականներին զգուշացնում էր հասունացող վտանգի, ինչպես նաև թշնամական զորքերի հարձակումների մասին ։
Արաբները, որոնք Տաթևը զավթել են X դարում, որոշել են քանդել գավազանը, սակայն այն դիմադրել է։ Տասը զույգ Գոմեշներ քաշեցին այն ժամանակ այն շղթաները, որոնցով կապեցին կոթողը ։
Բայց շղթաները պատռվեցին, գոմեշները փլվեցին անդունդը, իսկ զավթիչները, որոշելով, որ դա ի վերուստ նշան էր, լքեցին վանքը: Գավազանը կանգուն էր նաև
1931 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլուզվեց տաճարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին,, և զանգակատունը։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 26859 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից