Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Հայաստանում բերման են ենթարկել «օրենքով գողի» եղբորը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանին, որը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով նույնպես հանցավոր աշխարհում «հեղինակություն վայելող է» և նրան ավելի շատ ճանաչում են «Թուրք» մականվամբ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։ Պարզվել է, որ ծաղկամանի մեջ աճեցվել է 40-ից ավելի կանեփանման բույս, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է հողամասում։ Այդ վայրից էլ բերման է ենթարկվել Սաշա Մելիքյանը։

դիտվել է 15071 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից