Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


Վեդիում մահացած ծննդկանին 2 հակասական եզրակացություն են տվել. նոր մանրամասներ

Արարատի մարզում օրերս գրանցված ողբերգական դեպքից հետո մարդիկ ակտիվ քննարկում են 29-ամյա Քնարիկ Մանուկյանի ու նրա չծնված երեխայի մահվան դեպքի հանգամանքները, զուգահեռաբար` զանազան վարկածներ առաջ քաշում:

Նշենք, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ են արձանագրվում. Վեդու ծննդատանը մի քանի անգամ է նորածնի մահվան դեպք գրանցվել, ընդ որում՝ հիմնականում նույն պատճառով: Այս դեպքում էլ պտուղը ծնվելուց առաջ շնչահեղձ է եղել՝ պորտալարով փաթաթված լինելու պատճառով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց մահացած Քնարիկ Մանուկյանի ընտանիքի անդամներից մեկը՝ հիշատակելով իրենց հայտնի դարձած նորածինների մահվան մի քանի դեպք:

Հայտնի չէ, թե որքանով են նախկինում գրանցված դեպքերն արձանագրվել և հայտնվել իրավապահների ուշադրության տակ, նրանցից քանիսին է առհասարակ իրավական ու մասնագիտական գնահատական տրվել ոլորտի լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության կողմից, թեկուզ նաև հենց նույն ծննդատան բժիշկների, որոնք առնվազն 50 համայնքի բնակչության են սպասարկում:

Սակայն ողբերգական այս վերջին դեպքը միանգամից մամուլը ցնցեց, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն կոծկել չէր հաջողվի:

Նկատենք, Առողջապահության նախարարությունն առայժմ անարձագանք է թողել ծննդկանի ու պտղի մահվան դեպքը, գնահատական տալու համար սպասում են՝ մինչև Քննչական կոմիտեն իր խոսքը կասի:

Դեպքից անմիջապես հետո նախարարության հատուկ խումբը գործուղվել է Վեդու ծննդատուն, ինչպես փոխանցեցին 168.am-ին՝ արձանագրության մի օրինակը գտնվում է նախարար Արսեն Թորոսյանի ձեռքի տակ:

Քնարիկի ընտանիքի անդամները 168.am-ի հետ զրույցում տարակուսած արձանագրում են՝ դատաբժշկական եզրակացությունը լրիվ հակասում է մոր ու մանկան մահը կանխել չկարողացած Վեդու ծննդատան բժիշկների եզրակացությանը:

Երևան ուղարկված մոր ու պտղի դիերի փորձաքննության արդյունքները, ըստ մահացածի հորեղբոր՝ Ածին Մանուկյանի, վկայում են՝ արնահոսության հետևանքով մայրն է մահացել, պտուղը պորտալարով է խեղդվել: Մինչդեռ Վեդիում միջադեպի օրն ընտանիքի անդամներին ասել են, որ Քնարիկի կյանքը չի հաջողվել փրկել՝ դեպի սիրտ պոկված տրոմբի պատճառով:

«Դատաբժիշկը հաստատել է, որ արնահոսությունից է Քնարիկը մահացել, իսկ իրենք արդարանում էին՝ ասելով, որ երակից տրոմբ ա պոկվել, գնացել դեպի սիրտ՝ վիրահատության պահին: Մեզ տենց էին բացատրում ու փորձում էին իբր դրանով հանգստացնել էդ խառը պահին: Նիուժելի էսքանից հետո չէին ուզում իրանց մեղքը վիզ վերցնեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քնարիկի հորեղբայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 242051 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից