Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հոկտեմբեր / 2020


Ինչ է ասել բացառիկ մեղադրյալը սպանությունների մասին

Lragir.am-ը գրում է․ Ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որ ամիսներ առաջ ձերբակալվեց ու կալանավորվեց մարտիմեկյան գործով, տասը զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով, ազատ է արձակվել, նրա խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Լրացել է կալանքի ժամկետը, եւ քննիչը չի ներկայացրել կալանքը շարունակելու նոր միջնորդություն:

Գեղամ Պետրոսյանի ձերբակալումը եւ կալանավորումը, Զաքար Հովհաննիսյանին կյանքից դիտավորությամբ զրկելու մեղադրանքը գրեթե սենսացիոն շրջադարձ էր մարտի 1-ի գործում, քանի որ զոհերի մասով առաջին կոնկրետ մեղադրանքն էր: Հաջորդիվ սակայն, նոր մեղադրանքներ չեղան, թեեւ թվում էր, որ Պետրոսյանից հետո կծիկը քանդվելու է:

Նրա խափանման միջոցի փոփոխությունն ինչ է հուշում՝ մեղադրա՞նքն է քանդվում, թե՞ այդուհանդերձ Պետրոսյանն օգնել է կծիկը քանդելուն եւ այդպիսով ստացել այսպես ասած խրախուսանք՝ խափանման միջոցի փոփոխություն: Այդ մասին հնարավոր կլինի խոսել, եթե Մարտի 1-ի գործի քննությունը կոնկրետ տասը զոհերի առումով ունենա նոր առարկայական զարգացումներ եւ լինեն նոր տեղեկություններ:

Կլինե՞ն այդպիսիք, թե՞ Գեղամ Պետրոսյանի կալանքն ու մեղադրանքը քննության տեսանկյունից իր մարտավարական էֆեկտիվությունը թողել է գործի՝ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին առնչվող հայտնի մասով, որը դատարանում է եւ որի դատավարությունը այդպես էլ չի մեկնարկում: Ասե՞լ է Գեղամ Պետրոսյանը ՀՔԾ-ին ինչ որ բան, որը այսպես ասած ամրացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրող կողմի դիրքերը: Հարցերն իհարկե շատ են, ինչպես միշտ, իսկ առարկայական ու ամբողջական պատասխանները շարունակում են բացակայել որեւէ դրվագով:

Այստեղ իհարկե կա մի հատկանշական հանգամանք: Գեղամ Պետրոսյանի «գործի» բացառիկությունը հատկանշական է ոչ միայն քրեաիրaվական, այլ գործի նաեւ քաղաքական համատեքստի եւ նշանակության առումով: Եվ այդ իմաստով հարկ է թերեւս նկատել, որ բացառիկ այդ դրվագով զարգացումը՝ Պետրոսյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը, տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում սպասվելիք ելույթի մասին ազդարարելուց հետո, ելույթին ընդառաջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 9425 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից