Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Եվ Տավուշն առաջ կանցնի ոչ միայն մյուս մարզերից, այլ նաև Երևանից

Արման Հայրապետյանն իր ՖԲ էջում գրել է․

Հիշո՞ւմ եք, որ Տավուշի նոր մարզպետի նշանակումից հետո գրեցի Տավուշի մարզի ամեն առումով առաջատար դառնալու հավակնության մասին։ Երեկ մարզպետ Հայկ Չոբանյանը Սևանում անցկացվող Seaside Startup Summit-ի հյուրն էր, ես էլ առիթից օգտվելով ծանոթացրեցի hamatirutyun.am ստարտափի հետ, և ներկայացրեցի City Bugs թիմը։
Ու արդեն կարող եմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ հայտարարել արդյունքների մասին։ Սամիթի ավարտից անմիջապես հետո hamatirutyun.am-ը կսկսի կիրառվել Տավուշի մարզում, նախնական մեկ կամ մի քանի քաղաքներում, և Տավուշն առաջ է անցնում ոչ միայն մյուս մարզերից, այլ նաև Երևանից։) Դա կապահովի բնակիչների կապը համատիրությունների հետ, նրանց ակտիվ մասնակցությունը համատիրությունների գործունեությանը, որոշումների կայացմանը, ինչն իր հերթին կբերի համատիրությունների նկատմամբ վստահության մեծացմանն ու վերջիններիս աշխատանքի որակի բարելավմանը։
Իսկ City Bugs-ի թիմը մի քանի օրով կգա Տավուշ, և մարզպետարանն ինտեսիվ կհամագործակցի իրենց հետ, և կապահովի աջակցություն, հավելվածը մարզում լայնորեն կիրառելու և դրա շնորհիվ խնդիրներին ավելի օպերատիվ և որակյալ լուծում ապահովելու համար։
Մնացած լավ նորությունները հետո
# SSS19
# բացառիկՏավուշ

դիտվել է 34753 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից