Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Արցախում «ռուսական մանդատի» դեղին քարտ ԱՄՆ-ից

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տարածել է տեղեկություն, որ կա մտահոգիչ լուր, թե ԱՄՆ վարչակազմը կարող է դադարեցնել Արցախին տրամադրվող մարդասիրական ֆինանսական օժանդակությունը: Հանձնախումբը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում այդպիսի զարգացում թույլ չտալու համար:

Տեղեկությունն անշուշտ պետք է ահազանգ լինի նաեւ պաշտոնական Երեւանի համար, այդ հարցում Հայ դատի հանձնախմբին հնարավորինս աջակցելու համար, հաշվի առնելով պաշտոնական մակարդակում աշխատանքի որոշակի կաշկանդվածության հանգամանքը՝ ելնելով խնդրի նրբություններից:

Միեւնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ իրավիճակը աննախադեպ չէ եւ նախկին տարիներին էլ եղել են փուլեր, երբ Արցախը չի ստացել ամերիկյան մարդասիրական օժանդակություն, որն իհարկե ընդհանուր առմամբ կայուն կերպով իրականացվել է տարիներ շարունակ: Թե ինչու է վերջին տասնամյակին «խախտվել» այդ կայունությունը, այլ հարց է: Այստեղ իհարկե խնդիրը լոկ Հայաստանում իշխանության հանդեպ վերաբերմունքի համատեքստում, կամ ամերիկյան կողմի հետ իշխանության աշխատանքի համատեքստում դիտարկելը թերեւս պարզունակ կլինի: Ի վերջո, Արցախին մարդասիրական օժանդակության ավանդույթը ամերիկյան քաղաքականություն ներմուծվել է ոչ միայն հայկական լոբբիի ջանքերով կամ ի սեր հայկական կողմի:

Անկասկած է, որ հարցն առավել ընդգրկուն է իր ռեգիոնալ քաղաքական մասշտաբով եւ մոտիվներով, ըստ այդմ ամենատարբեր կարող են լինել նաեւ վերջին տարիներին ֆինանսավորման «կայունության խախտման» մոտիվները: Դրանք անշուշտ պետք է լինեն Հայաստանի եւ Արցախի ուշադրության եւ աշխատանքի առարկան, սակայն դրանք չեն կարող բնորոշել կամ նախանշել արցախյան հարցում ամերիկյան քաղաքականության ընդհանուր բնույթը, խիստ անհամարժեք մեծությունների բերումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 16862 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից