Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Սեպտեմբեր / 2020


Ես կյանքում 1 դրամ չեմ վերցրել, հիմա ուզում են դատով, օրենքով տունս ձեռքիցս վերցնել. Հենրիկ Գևորգյան

«Ես կյանքում 1 դրամ չեմ վերցրել, հիմա ուզում են դատով, օրենքով տունս ձեռքիցս վերցնել»,- Yelaket.am-ի հետ զրույցում նշեց Հենրիկ Գևորգյանը:

Հարկադիր կատարման ծառայությունից Գևորգյանը ստացել է նամակ Նորքում գտնվող իր սեփական տունն առգրավելու որոշման մասին, սակայն պատճառը մինչ օրս անհայտ է իր համար: Նրա խոսքով՝ հարկադիրը դեռևս այլ գործողություններ չի իրականացրել, սակայն իրեն ներկայումս ուրիշ հարց է հուզում: Նա պնդում է, որ պայմանգիրը փորձաքննության չի ուղարկվել: Տեղեկացել է, որ փորձաքննության են ուղարկել պայմանգրի պատճեն՝ պատճառաբանելով, որ իր ստորագրությունը դրա վրա է եղել:

«Բացի դա վճռաբեկ դատարանի վճիռով 9մլն դրամ չիրականացրած ծառայության դիմաց ես պարտավոր եմ վճարել: Ես չեմ կարողանում դա ապացուցել: Անգամ երեխան գիտի, որ չիրականացրած ծառայության դիմաց գումար չեն բռնագանձում», -ասում է Հենրիկ Գևորգյանը: Նա փաստում է, որ նմանատիպ մի դեպք տեղի է ունեցել նաև 2013 թվականին, երբ մեկ այլ մարդու բնակարան ևս առգրավվել է:
Ըստ նրա՝ այսօր այն վիճակն է, որ դատավորներն ինչ ուզում՝ անում են, բացարձակապես որևէ մեկից չեն վախենում, օրենքի վրա էլ թքած ունեն:

Ելակետը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային:

դիտվել է 31599 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից