Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Շրջվեցի՝ տեսա Յուրան արնահոսում է. ցուցմունք տվեց Յուրի Տեփանոսյանի սպանության ականատեսը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ոստիկանության ծառայակից Հայկ Խուդավերդյանը: ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում նա եղել է հատուկ միջոցների կիրառման վաշտի հրամանատարի տեղակալ։ Խուդավերդյանը 2016թ. հուլիսի 30–ին գտնվել է այն մեքենայում, որի հենտամասում սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Վկան դատարանում պատմեց, որ 2016թ. հուլիսի 30–ին Բուռնազյան փողոցից «Տիգր» զրահապատ մեքենայի հետևից մեկ այլ մեքենայով շարժվել են դեպի Տիգրան Մեծի պողոտա։


«Յուրիի մեքենան էր, աջ ղեկով, գերհոգնած էր, խնդրեց, որ ինքը չվարի։ Ղեկին Ազատն էր, կողքին նստած էի ես, իսկ Յուրան հետևում էր նստած։ Հենց կրակոցը լսվեց՝ շրջվել եմ հետ. Յուրան մարմնով առաջ էր եկել ու արնահոսում էր։ Ձեռքս դրել եմ ավտոմեքենայի ձայնային ազդանշանին ու բարձր բղավելով վարորդին գոռացել եմ՝ քշի։ Այդ ընթացքում Մհեր Չիլինարյանը մեքենայից իջել է, ճանապարհը բացել, մենք դուրս ենք եկել ու Յուրային տեղափոխել հիվանդանոց»,–պատմեց վկան։

Պատասխանելով մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին, վկան ասաց, հնչել է մեկ կրակոց, որևէ մեկին դեպքի վայրում չի տեսել։

Խուդավերդյանն ասաց նաև, Յուրա Տեփանոսյանի և մեքենայում գտնվող մյուս երեք անձիք ունեցել են լավ հարաբերություններ: Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:

դիտվել է 15639 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից