Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


Հայուհիների անսասան գենը

«Հարավային Կովկասի որոշ հատվածներում ուսումնասիրել ենք միտոքոնդրիումային հնագույն եւ ժամանակակից գենոմները եւ 8 հազար տարուց ոչ պակաս գենետիկ անընդհատություն հայտնաբերել»,– ասել են Երկրագենետիկայի կենտրոնից Աշոտ Մարգարյանը եւ Մորթեն Է.Ալենթոֆթը։

Հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ–ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել։ Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները հանգել են նման եզրակացության։

Միտոքոնդրիումները երեխաների փոխանցվում են մորից։ Միտոքոնդրիումային գենոմների հետազոտությունը գիտնականներին ժամանակի ընթացքում կանանց առանձնահատուկ պատմությանը հետեւելու հնարավորություն է տալիս։

Հետազոտողներին աշխարհի այս հատվածի հետազոտությունը հետաքրքրել է հնագույն ժամանակներից մշակութային խաչմերուկում գտնվելու դիրքի պատճառով, որը նաեւ հայտնի է որպես հնդեվրոպական լեզուների պոտենցիալ ծագման եւ տարածման կարեւոր մարզ։

Տարածաշրջանում մոր գենետիկ պատմության վրա լույս սփռելու համար հետազոտողները վերլուծել են ժամանակակից Հայաստանի եւ Արցախի 52 հնագույն կմախքների լիակատար միտոքոնդրիումային գենոմները, որոնք ընդգրկում են 7800–ամյա պատմական ժամանակահատված։ Դրանից զատ, մասնագետները ուսումնասիրել են ժամանակակից հայերի 206 միտոքոնդրիումային գենոմները, ինչպես նաեւ հարեւան պոպուլյացիաների 482 ներկայացուցիչների ԴՆԹ–երը։

Ստացած տվյալները ցույց են տալիս, որ իգական բնակչությունը, համենայնդեպս՝ Հարավային Կովկասի որոշ հատվածներում, անչափ կայուն է եղել։ Նրանք նաեւ ենթադրում են, որ վերջին 2000–3000 տարիներին այս տարածաշրջանում արտագաղթը տեղական իգական բնակչության վրա փոքր ազդեցություն է ունեցել։

դիտվել է 27336 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից