Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ստում է

168.am-ն տեղեկացրել էր, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15:00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կվերադառնան Հայաստան:


Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինչքան հնարավոր է՝ իրենց կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում:

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ արտասահմանյան ավիաընկերություն է իրականացնելու քաղաքացիների տեղափոխումը:

«Այո, դա ճիշտ է: Այլ տարբերակ չկար: Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»,-պատասխանեց Տաթևիկ Ռևազյանը:

Մենք կապ հաստատեցինք հայկական երկու՝ «Տարոն-Ավիա» և «Արմենիա» ավիաընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր խնդիրներն են խոչընդոտ դարձել, որ հնարավոր չի եղել մեր քաղաքացիների փոխադրումը Եգիպտոսից Հայաստան իրականացնել տեղական ավիաընկերություններով։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ավիաընկերությունն ունի բավականին լավ աշխատող թե տեխնիկական և թե օդանավի, թե տոմսերի տպման ու վաճառքի համակարգ, որն արդեն երեք տարի է՝ աշխատում է։

«Եգիպտոսում ունենք հեդվինգային ընկերություններ, որոնց հետ ունենք պայմանագրեր, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած չվերթ սպասարկել»,-ասաց Գևորգ Խաչատրյանը։

Վերջինս, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ իրենց ոչ ոք չի դիմել, սակայն ավիաընկերությունն իր տեխնիկական ու համակարգային հնարավորություններով լիարժեք կարող է ապահովել թռիչքը։

Ինչ վերաբերում է իրենց կողմից կոմիտեին դիմելու հարցին, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենն ասաց, որ դա հնարավոր չէ ինքնակազմակերպել։ձայն չկա

«Պետք է հասկանալ իրավիճակը։ Սա ավելի շատ բիզնես ոլորտ է, և միգուցե տուրիստական կազմակերպությունն ինքն էր որոշում կազմակերպել թռիչքը։ Այս պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել։ Տվյալ տուրիստական կազմակերպությունը միշտ թռիչքներ իրականացրել է, ուղղակի պարտավորություններ է ունեցել երկրորդ կողմի նկատմամբ ու չի իրականացրել չվերթը։ Երկու բիզնես գործընկերների հարցեր են սրանք։ Վերջում կառավարության միջամտությունն է եղել, և ցանկացած առաջարկի դեպքում, երբ նման ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում, «Արմենիա» ավիաընկերությունը իր թռիչքային և տեխնիկական անձնակազմով պատրաստ է աջակցել»,-եզրափակեց Գևորգ Խաչատրյանը։

«Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Անանյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը, ասաց.«Բայց չէ՞ որ այդ չվերթները հատուկ չվերթներ են, որոնք կատարվում են տարհանելու նպատակով, ոչ թե նոր չվերթ է դրվում, որ տոմսերի վաճառքի խնդիր լինի: Մեր օդանավը գտնվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Մեր ղեկավարությունը պատրաստ էր այդ չվերթն իրականացնել: Մենք երեկ մինչև ուշ երեկո սպասել ենք, մինչև կոմիտեում քննարկում արվի»,-ասաց Լևոն Անանյանը` շեշտելով, որ իրենց դիմել էին, սակայն այսօր ժամը 16.00-ին տեղեկացրել են, որ այլևս պետք չէ, առանց որևէ պատճառաբանության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 25169 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից