Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի իշխանությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

Այս մասին հայտնում է «Парламентская газета» թերթը, նշելով, որ Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:


Նախագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը, որն էլ խորհրդարանը պատրաստվում է քննարկել հուլիսի 23-ի լիագումար նիստում: Ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:


Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:

Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:

դիտվել է 40298 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից