Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին:

\Արմեն Գասպարյանը ոստիկանության համակարգում ծառայում է շուրջ 23 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ: Մինչ այս, զբաղեցնում էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ծառայության համար և վստահեցրեց, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմը Արմեն Գասպարյանի ղեկավարությամբ էլ ավելի սրտացավ ու բարեխիղճ ծառայություն կիրականացնի:

Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրեց, որ վարչության անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր կլուծի պատվով ու բարձր պատասխանատվությամբ:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև վերջերս Տավուշում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ ապա ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր այն անձինք, որոնք կզբաղվեն ապօրինի ծառահատումներով, հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:

 

Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը բարեխիղճ ծառայության համար և պատրաստակամություն հայտնեց միասին պայքարելու հակաօրինական դրսևորումների դեմ:
Քննարկվեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության գործառույթներին վերաբերող այլ հարցեր ևս:

դիտվել է 11728 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից