Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Հուլիս / 2020


Երեւանն ու Թեհրանը սկսեցին. մեծ փոփոխություն ռեգիոնում

Lragir.am-ը գրում է․  Հուլիսի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է երկկողմ օրակարգի, ԵՏՄ-Իրան գործակցության, ռեգիոնալ հարցերի մասին: Երկու ղեկավարները խոսել են նաեւ օրերս Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, նշելով պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը:


Այս թվում է արարողակարգային ձեւակերպումը գործնականում շատ նուրբ եւ ինտրիգային է դարձրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը միջկառավարական հանձնաժողովի նիստի համար Թեհրանում էր եւ մի քանի օր առաջ հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ: Բանն այն է, որ հուլիսի 9-ին Մհեր Գրիգորյանը Երեւանում հայտարարել է, որ Հայաստանն առաջին անգամ Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ ստանալու համար, ապրանքափոխանակության բանաձեւով:

 

Այդ հայտարարության ֆոնին, պայմանավորվածություններն իրագործելու մասին զրույցի վերաբերյալ հիշատակումը ստանում է առանձնահատուկ եւ խորհրդանշական երանգ: Այս ժամանակահատվածում տեղի է ունեցել եւս մի կարեւոր իրողություն՝ արտակարգ պատահար Հայաստանի էներգահամակարգում: Խոշոր վթար, որը Հայաստանում առաջացրել է էլեկտրաէներգիայի խոշոր դեֆիցիտ: Հետաքրքիրն այստեղ այն է, որ վթարի հնարավոր աղբյուր է համարվում նաեւ իրանական համակարգում տատանումը, ինչը հաստատել է իրանական կողմը: Խնդիրն այն է, որ երկու էներգահամակարգերը համակցված են, եւ Իրանի խոշոր համակարգում տատանումը կարող էր ազդել Հայաստանի համակարգի վրա: Դա վարկածներից մեկն է, որ բարձրաձայնել է Երեւանը, նշելով սակայն, որ ամեն ինչ դեռ պետք է մանրամասն ստուգվի, որեւէ բան հաստատ հայտնելու համար:

Խոսե՞լ են Փաշինյանն ու Հասան Ռոհանին էներգավթարի մասին: Հնարավո՞ր է արդյոք սադրանք թե Իրանի, թե Հայաստանի դեմ, հատկապես հայ-իրանական աննախադեպ բանակցության մեկնարկի պարագայում: Ի վերջո, այդ բանակցության արդյունավետ ու հաջող ընթացքը ոչ միայն տնտեսական բեկում է ռեգիոնալ դասավորություններում, այլ նաեւ ռազմա-քաղաքական հեռանկարով տնտեսական իրադարձություն, ընդհուպ Պարսից ծոց-Սեւ ծով իրանական առաջարկ-գաղափարի համատեքստում, որ դեռեւս 2017-ին Թեհրանը հնչեցրել է Հայաստանի հետ հարաբերության շրջանակում՝ նախագահ Ռոհանիի մակարդակում:

Ի դեպ, այդ իմաստով Փաշինյան-Ռոհանի հեռախոսազրույցը տեղի է ունենում այլ, գուցե ոչ այդքան ինտրիգային կամ աղմկոտ, սակայն բավականին խորքային իրադարձությունների ֆոնին: Նախ, Փաշինյանը Հասան Ռոհանիի հետ փաստորեն զրուցել է Երեւանում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին ընդունելուց հետո: Իսկ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի պոտենցիալ շահառուներից է Եվրամիությունը, առանց որի միջանցքը զգալիորեն իմաստազրկվում է:

Միաժամանակ, այս շղթայում եւս կարեւոր է վրացական օղակը եւ հատկանշական է, որ Փաշինյան-Ռոհանի զրույցը տեղի է ունենում փաստորեն Հայաստանի արտգործնախարարի հուլիսի 11-ին Վրաստան այցից առաջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 25638 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից