Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Արցախի ԱԱԾ-ն զգուշացրել է

Lragir.am-ը գրում է․ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում քաղաքական ուժերին ու առանձին անձանց, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում, կոչ է արել գործել բացառապես Արցախի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Արցախի ԱԱԾ-ն զգուշացրել է, որ Սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է իրավական համապատասխան գնահատական, եւ դրա կանխման համար գործադրվելու են բոլոր միջոցները:

Արցախում 10 օրից ավարտվելու է Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը: Այն ուղղված է Արցախի Սահմանադրության 48 հոդվածը փոխելուն, որը սահմանում է, որ հանրապետության նախագահ կարող է դառնալ անձը, ով վերջին 10 տարիներին բնակվել է Արցախում: Բաբայանն առաջարկում է, որ Արցախի նախագահ կարող է դառնալ Հայաստանի ու Արցախի ցանկացած քաղաքացի, ով վերջին երեք տարիներին բնակվել է երկու հանրապետություններից որեւէ մեկում:

Սամվել Բաբայանը ակտիվ ագիտացիա է սկսել, հայտարարելով, թե իբր իրեն խոչընդոտում են, քանի որ վախենում են իր թեկնածությունից: Նա բավական թվով ստորագրություններ է հավաքել, թեեւ տեղեկություններ կան, որ շատերը չգիտեն, թե իրականում ինչ են ստորագրում:

Ստորագրահավաքը դեռ բարդ ու երկար ընթացակարգ պետք է անցնի, սակայն Արցախի քաղաքական ուժերն ու ներկայիս ղեկավարությունը բացասական են տրամադրված: Սահմանադրության փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի: Այս դեպքում Սամվել Բաբայանը, շատերի համոզմամբ, կփորձի իր կողմնակիցներին փողոց հանել:

Արցախի ղեկավարությանը ներքին ցնցումներ պետք չեն, առավել եւս, որ այս անգամ դժվար թե խոսք լինի իշխանության վերարտադրության մասին: Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, եւ նրա գլխավոր խնդիրը ներկայում 2020 թ. ազատ ընտրությունների ապահովումն է եւ ցնցումներ թույլ չտալը, որի մասին էլ նշվում է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 15730 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից