Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Հուլիս / 2020


Փաշինյանի հայտարարությունը բլեֆ էր. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Համբարյանը, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին...
Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել... Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը... Այսպես, ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ մինչև ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությունը, ոստիկանության աշխատակիցները եռամսյակը մեկ ստացել են հավելավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով...

Փաշինյանի կողմից ոստիկանների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացնելուց հետո այդ հավելավճարների տրամադրումը դադարեցվել է, որի արդյունքում, եթե վերցնենք տարեկան կտրվածքով, ապա ոստիկանների աշխատավարձերը իրականում նվազել են, ոչ թե բարձրացել...
Ստացվում է` պարոն Փաշինյանի հայտարարությունն ընդամենը բլեֆ էր և ոստիկանները ոչ մի պատճառ չունեն ուրախանալու, որ իրենց աշխատավարձերը իբր բարձրացվել են... Բացի այդ, եթե այդ «բարձրացմանը» գումարենք նաև ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումները տրանսգենդերների և տարատեսակ այլ այլասերվածների կողմից, ապա ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար կարելի է ցավակցել...»:

դիտվել է 17906 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից