Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին

Lragir.am-ը գրում է․ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի ամիս շարունակ փորձում է Նիկոլ Փաշինյանից պատասխան ստանալ, թե ովքեր են քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալները: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել էր ամիսներ առաջ, եւ Շարմազանովը իր գրառումներում դիմում է նրան՝ անուններ հրապարակելու համար:


Լուրջ հարց է իհարկե, եւ Շարմազանովի մտահոգությունը տեղին է: Ընդ որում, պետք է նշել, որ նա միակն է, ով հետեւողական բարձրացնում է այդ հարցը:

Թե ինչ եւ ում նկատի ուներ Փաշինյանը, դա գիտե միայն ինքը, մյուս կողմից, գործակալը լայն հասկացություն է եւ կարող է լինել թե այսպես ասած «հաստիքային», թե ավելի լայն՝ ազդեցության գործակալի տեսքով: Ընդ որում, դեռ խնդիր է, թե որ տեսակն է ավելի վտանգավոր:


Այս առումով, Շարմազանովն իր հարցի լիուլի պատասխանը կարող է ստանալ, օրինակ, հետեւելով Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի գործունեությանն ու որոշ հանդիպումներին: Կոպիրկինը, ի տարբերություն իր նախորդների, ազնվորեն հայտարարեց Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման մասին եւ սկսեց գործել բավական բաց ու թափանցիկ: Շատերն իրավացիորեն ասում են, որ դեսպանը յուրատեսակ լյուստրացիա է անում, ընդ որում, շատերն էլ հեռուն գնալով, չեն բացառում, որ նա հենց լյուստրացիա է անում:

Դեսպանի այդ գործունեությունն անսպասելի էր, հաշվի առնելով իր նախորդների ոճը, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքականության բնույթը: Մյուս կողմից, ՌԴ դեսպաններին վտարելու բավական հարուստ փորձ կա հետխորհրդային տարածքում, եւ հնարավոր է դա էլ է ազդել գործունեության տեսակի ու բնույթի վրա:

Պետք է նկատի առնել մեկ շատ կարեւոր հանգամանք եւս՝ Մոսկվայում խիստ դժգոհ են մերձավոր արտասահմանում, եւ հատկապես Հայաստանում իրենց ագենտուրայի ու կրեատուրայի գործունեությունից, որը բերել է հակառակ էֆեկտի: Կարելի է հիշել ռուսական կայսերականության գաղափարախոս Սերգեյ Կուրղինյանի ելույթը: Նա բորբոքված հարց էր տալիս, թե ինչու է Մոսկվան տեղերում ընտրում, կամ ինչու են Մոսկվայի հետ համաձայնվում աշխատել ստահակներն ու ալկաշները, անսկզբունք ու անողնաշար մարդիկ: Նա այլ բնորոշումներ էլ է տվել, այդ հոլովակը կարելի է հանգիստ գտնել համացանցում:

Կուրղինյանի բարկությունը հասկանալի էր: Ռուսական կայսերականությունը ռոմանտիկ, նույնիսկ հուզիչ ինչ որ վեհություն է ենթադրում, բայց…

Առավել մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում 

դիտվել է 123318 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից