Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Հուլիս / 2020


Ոստիկանները բացահայտել են պայմանագրային զինծառայողին դանակահելու դեպքը. 19-ամյա տղան խոստովանել է

Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանադակին՝ պատճառելով վնասվածք:


Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։

Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է, որը պայմանագրային զինծառայող է։

Լ

դիտվել է 36642 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից