Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Կալիֆոռնիացի երկու հայ 10 եւ 6 տարվա բանտարկություն է ստացել «Medicare»-ին խաբելու պատճառով

Կալիֆոռնիացի հայեր Անժելա Ավետիսյանը եւ Աշոտ Մինասյանը, որոնք տանը բժշկական ծառայություններ մատուցող գործակալության համասեփականատերեր են, մեղավոր են ճանաչվել խարդախ սխեմային մասնակցության մեջ, որի հետեւանքով բժշկական ապահովագրության «Medicare» համակարգը զրկվել էր 22 մլն դոլարից։

Դատարանը 43-ամյա Անժելա Ավետիսյանին դատապարտել է 10 տարվա, իսկ 61-ամյա Աշոտ Մինասյանին՝ 6 տարվա ազատազրկման։ Յուրաքանչյուրը պետք է փոխհատուցի վնասը 4,283,674 դոլարի չափով։ Սույն գործով անցնում են նաեւ Ռոբերտ Գլեյզերը եւ Մարինա Մերինոն, որոնք նույնպես մեղավոր են ճանաչվել։


Նշենք, որ Անժելա Ավետիսյանը, լոսանջելեսցի բժիշկ Ռոբերտ Գլեյզերը եւ նրանց մեղսակիցները մեղադրվել են 2006 թվականի հունվարից մինչեւ 2014 թվականի մայիսը ծառայությունների համար «Medicare» համակարգին հաշիվներ ներկայացնելու համար, որոնք կա՛մ անհրաժեշտ չեն եղել, կա՛մ երբեք չեն մատուցվել: Ներկայացվել է 33 մլն դոլարի հաշիվ, որից 22 մլն դոլարը վճարվել է:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ավետիսյանը մարդկանց վճարել է, որպեսզի նրանք «Medicare» համակարգից կլինիկայի համար հիվանդներ հավաքեն: Պոտենցիալ հիվանդներին նրանք ասել են, որ «Medicare»-ն անվճար հաշմանդամի սայլակներին վերաբերող սահմանափակ ժամկետով առաջարկություն ունի, ինչպես նաեւ նրանց անվճար դիաբետիկ կոշիկ են առաջարկել:

Երբ պացիենտները եկել են կլինիկա, Գլեյզերը նրանց համար երկարաժամկետ օգտագործման բժշկական սարքերի անպետք բաղադրատոմսեր է դուրս գրել, օրինակ՝ էլեկտրական հաշմանդամի սայլակներ, ինչպես նաեւ տանը բժշկական խնամքի անպետք սերտիֆիկատներ: Այդ այցերի ընթացքում որոշ հիվանդներից արյան անալիզ են վերցրել, ուլտրաձայնային հետազոտություն եւ էլեկտրասրտագիր են կատարել, որոնք անհրաժեշտ չեն եղել:

«Ատկատների» դիմաց Գլեյզերն Անժելա Ավետիսյանին եւ այլ մեղսակիցների դեղատոմսեր եւ սերտիֆիկատներ է տվել, որոնք վերջիններն օգտագործել են՝ «Medicare» համակարգին խաբեբայությամբ փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար:

դիտվել է 10453 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից