Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


65-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է տուժողի եղբայրը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը:

2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր հետ, որի ժամանակ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ հաղորդման՝ 65-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: 65-ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են գլխի, դեմքի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: 1954թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի 61-ամյա եղբայրը և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, առգրավվել են տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

դիտվել է 3474 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից