Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Հուլիս / 2020


Ես առաջին գործս համարում եմ լավ հայ ու հայր լինելը. Մարկ Սարյան

«Ես առաջին գործս համարում եմ լավ հայ ու հայր լինելը, որ աղջիկս էլ լավ հայ մեծանա, հայերեն խոսի, հայոց պատմությունը իմանա: Հիմա նա հայկական դպրոց է գնում և սա ինձ համար շատ կարևոր է»,- իր մտահոգություններով, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, կիսվում է բարերար Մարկ Սարյանը, ով ծնվելով Լիբանանում, այնուհետև տեղափոխվելով և շուրջ 41 տարի ապրելով ԱՄՆ-ում, իր կարևորգույն, և առաջնային խնդիրն է համարում արժանապատիվ հայ լինելը:

Պրն. Սարյանի ընտանիքը սկիզբ է առնում Ադանայից: Նրա մեծ հայրը ծնվել է Ադանայում, ցեղասպանության տարիներին 4 տարի ապրել են Դեր Զորում, հետո նորից  վերադարձել Ադանա, որտեղ 1921 թվականին ծնվել է պրն. Սարյանի հայրը:

«Լիբանանում, որտեղ հորս ընտանիքը տեղափոխվել է 1922 թվականին և որտեղ ծնվել եմ ես, մենք ապրեցինք մինչև 1976 թվականը, որից հետո արդեն ընտանիքով՝ հայրս, մայրս, եղբայրս և երկու քույրերս, հաստատվեցինք Ամերիկայում»,- պատմում է պրն. Սարյանն ու նշում, որ սփյուռքում շատ ավելի դժվար է հայ մնալն, որն իր համար մեծ մտահոգություն է:

«Ցանկացած հաջողության հասնելիս ես ուրախացել եմ, որ հայրենիքից դուրս կարողանում եմ բարձր պահել հայի պատիվը և սա անձնավորված չէ, ես նույնչափ ու ավելի ուրախանում եմ, երբ տեսնում եմ ինչ որ հայ հաջողություն է ունենում այս կամ այն ոլորտում»,- խոսելով հաջողությունից, մեր զրուցակիցը նկատում է նաև այն հանգամաքները, որոնք օգնում են դրան հասնել:

Առաջինը, պրն. Սարյանի համար, անկեղծությունն է և սուտ չխոսելը: Ըստ նրա՝ այս երկու հատկանիշները կարևոր են նախ անձի համար, և հետո նաև գործնականում, երբ անհրաժեշտություն է լինում ընտրելու օգնականներ կամ աշխատակիցներ: Երկրորդ կարևոր հանգամանքը մեր զրուցակիցը համարում է աշխատասիրությունն ու տքնաջան աշխատանքը:

«Արդեն 35 տարի է ես աշխատում եմ առողջապահական ոլորտում և չի եղել մի օր, որ ես չաշխատեմ: Ամեն օր առավոտյան իննին գնում եմ աշխատավայր և մինչև երեկոյան ութը այնտեղ եմ լինում, ինչպես նաև շրջագայում եմ և հետևում մյուս քաղաքների հիվանդանոցների աշխատանքին: Իհարկե այս ամենն ամբողջացվում է մարդու հաջողակ լինելով»,- շեշտում է պրն. Սարյանը:

դիտվել է 5807 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից