Երևան
30 / Մարտ / 2020


Ո՞վ է հաջորդն Արտակ Զեյնալյանից հետո. «Իմ քայլ»-ում անուններ են շրջանառվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են։

Մասնավորապես, խմբակցության մի որոշ հատվածը եւ, առավել եւս, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար։


Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն՝ «թավշյա» նախարար չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, անօգուտ ջանքեր էր գործադրում ինֆորմացիայի աղբյուրն իմանալու եւ նոր դրանից հետո պատասխանելու համար։ Հետո նահանջեց՝ ասելով, թե, օրինակ, ինքը դժգոհ չէ նախարարի աշխատանքից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10126 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից