Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Ճողվածքների վիրաբուժություն․ Տեղի կունենա առաջին միջազգային կոնֆերանսը Հայաստանում

Հուլիսի 3-ին Երևանում տեղի կունենա IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին։ Միջազգային ամենահեղինակավոր մասնագետների հետ քննարկվելու են թեմային առնչվող ամենաարդիական խնդիրներն ու ներկայացվելու են ժամանակակից լուծումներ։

Մասնագետները ժամանելու են ԱՄՆ-ից, Բեգիայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մինչ նրանց ժամանելը Yelaket.am-ը զրուցել է հայաստանյան միակ ներկայացուցչի՝ Լևոն Գրիգորյանի հետ։
Վիրաբույժ Լևոն Գրիգորյանի խոսքերով կոնֆերանսը բացառիկ է, քանի որ տվյալ թեմային առաջին անգամ է նման լուրջ ու լայնամասշտաբ մոտեցում ցուցաբերվում։

«ճողվածքների վերաբուժական մեթոդների մասին որոշակի քննարկումներ եղել են, բայց սա բացառիկ է իր մասշտաբով և ձևաչափով։ Մեր արտասահմանյան կոլեգաների հետ ներկայացնելու ենք ամենաարդիական մոտեցումներն ու իհարկե, խոսելու ենք դրանց առավելությունների մասին»,- մանրամասնեց վիրաբույժ Լևոն Գրիգորյանը։ Ըստ մասնագետի յուրաքանչյուր բժիշկ պարտավորվում է մշտապես նոր գիտելիքներ ստանալ, տիրապետել արդի մեթոդներին ու մրցակցային դաշտում ցանկացած պարագայում ճիշտ մոտեցում ցուցաբերել։

«Կոնֆերանսի ընթացքում առանձնահատուկ կերպով շեշտադրվելու է դասական և լապարասկոպիկ վիրահատությունների տարբերությունն ու դրանց կիրառման առանձնահատկությունները», - ընդգծեց Լևոն Գրիգորյանը՝ հավելելով․ «Անհրաժեշտ է հիվանդների համար նույնպես ընդգծել լաբորոսկոպիկ եղանակով վիրահատության առավելությունները․ Ի տարբերություն դասական վիրահատության լաբորոսկոպիտ եղանակով վիրահատության դեպքում նախ հետվիրահատական ցավերը նվազագույնի է հասցված, մուտքերը խիստ տարբեր են, վերքային ծավալը շատ քիչ է և իհարկե, բժիշկին հնարավորություն է տալիս մեկ գործողության ժամանակ երեք խնդիր լուծել։ Կոնֆերանսի ընթացքում անդրադառնալու ենք նաև ճողվածներքի անատոմիային, ճողվածքների ճիշտ վարմանն ու ցանցերի ճիշտ տեղադրմանը»։
Կոնֆերանսին կարող են մասնակցել վիրաբույժներ, կլինիկական օրդինատորներ, իհարկե նաև ուսանողներ, մասնավորապես նրանք, ովքեր արդեն տիրապետում են կամ ուզում են տիրապետել լաբորոսկոպիկ մեթոդներին։

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, սակայն նախապես պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.herniagroup.com/hernia-course-armenia, դառնալով IHC մեծ ընտանիքի անդամ, որը նույնպես անվճար է։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 96 09 11 47 հեռախոսահամարով։

 

դիտվել է 9993 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից