Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հոկտեմբեր / 2022


Ինձ վիրավորել են եւ ծանուցագիր են ուղարկել. Գագիկ Ծառուկյան

Սխալը դա է, որ ինձ վիրավորել են եւ ծանուցագիր են ուղարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու մասին հարցին։

«Ում պետք ա, թող ուղարկեն, եւ իրենց պարտականությունը կատարեն, եւ գործը բացահայտեն, մենք ասել ենք մեր կարծիքը, որ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է համապատասխան իրենց մասնագիտական գործը կատարեն, եւ այդ հարցը բացահայտեն»,– նշեց նա։


Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասում՝՝ես իմ իրավունքները, որեւիցե մեկի իրավունքներն էլ լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն, դա Քենեդու սպանությունը չէր, որ ամբողջ քաղաքը կա կամերաներ, ամբողջ ժողովուրդը խոսում է, ես ասել եմ, եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»։

Անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն խոսքերին, թե Աբովյանը չպետք է դառնա «գործ տվողների» քաղաք, Ծառուկյանն ասաց. «Ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է խոսքը եղել, ինչ–որ խոսում են, բարի եղեք հանդիպեք ժողովրդի հետ, ժողովուրդը լիարժեք իր գնահատականը կտա»։

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ–ի աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի տան եւ մեքենայի հրկիզման գործով հարցաքննության է հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն պատգամավորը պատռել է քննիչից ստացած ծանուցագիրը եւ չի ներկայանալ հարցաքննության:

դիտվել է 9358 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից