Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Ով է փրկել Ռոբերտ Քոչարյանին. Նոր քրեական գործ ԱԱԾ-ում

Lragir.am-ը գրում է․ Օրերս հայտնի դարձավ տեղեկություն, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել մի քաղաքացու ինքնախոստովանության հիման վրա: Գործը վերաբերում է հեռավոր 2001 թվականին պետական գործչի սպանության նախապատրաստմանը, որի համար ձեւավորվել է խումբ, ձեռք են բերվել պայթուցիկներ, սարքեր: Ինքնախոստովաական ցուցմունքով ներկայացել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ն: Ըստ տեղեկության, նա տվել է նաեւ պատվիրատուի անունը:


Այդ տեղեկատվության վերաբերյալ հրապարակում էր արել Ժողովուրդ օրաթերթը, անանուն աղբյուրին հղումով հայտնելով, որ պետական գործիչը, ում դեմ 2001 թվականին մահափորձ կազմակերպելու ինքնախոստովանությամբ ներկայացել է Արարատի մարզի բնակիչը, եղել է այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Դեռեւս չկա այդ արտահոսքի պաշտոնական մեկնաբանություն, թե արդյոք խոսքն իսկապես Ռոբերտ Քոչարյանի սպանությունը կազմակերպելու խոստովանության մասին է, որով 2001 թվականի դեպքերի կապակցությամբ 2019 թվականին ԱԱԾ է ներկայացել Արարատի մարզի բնակիչը:

Որովհետեւ, այդ դեպքում առաջանում են մի շարք հետաքրքիր հարցեր: Նախ եւ առաջ իհարկե այն, թե ինչու՞ է այդ բնակիչը ներկայացել ինքնախոստովանությամբ: Այն դեպքում, երբ նա չի իրագործել իր հանցավոր մտադրությունը, այսինքն կարծես թե չունի խղճի խայթի պատճառ՝ բոլորը ողջ եւ առողջ են: Թե՞ ոչ բոլորը:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ չի իրականացվել հանցավոր մտադրությունը: Ինչի՞ հետեւանքով է այն անավարտ մնացել, կամ այլ կերպ ասած՝ ո՞վ կամ ի՞նչն է փրկել այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Իրավապահնե՞րն են այն ժամանակ կանխել այդ հանցավոր մտադրությունը: Այդ դեպքում քրեական գործը պետք է որ հարուցված լիներ դեռեւս 2001-ին, երբ ծրագրվել է սպանությունը, քաղաքացին պետք է լիներ բանտում, գուցե մինչեւ հիմա էլ կլիներ այնտեղ: Բայց նա ներկայանում է եւ ինքնախոստովանություն անում:

Հետեւաբար, եթե իրավապահները իմացել են ու կանխել, ինչու՞ այն ժամանակ չեն հարուցել քրգործ: Իմացել են ընդհուպ պատվիրատու՞ն: Եթե իրավապահները չեն իմացել, ապա ինչու՞ է «պատվերը» մնացել անկատար եւ ի՞նչն է խանգարել սպանության փորձին:

Եթե հնարավոր է եղել կազմակերպումը թաքցնել իրավապահ համակարգից, ապա պետք է ենթադրել, որ պատվիրատուն եղել է բավականին ազդեցիկ մարդ, որը գուցե ապահովել է, որպեսզի կազմակերպումը լինի առավելագույնս գաղտնի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 26299 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից